Հարմարավեր գնումներ, ապահով վճարումներ:
Մեր մասին
Սիրելի հաճախորդ, ողջունում ենք Ձեզ manfi.am կայքում
Manfi.am-ն օնլայն գնումների հարթակ է, որտեղ զետեղված են բազմաթիվ խանութ-սրահներ տարբեր ոլորտներից, ինչպիսիք են՝ կենցաղային տեխնիկա, հագուստ, կոշիկ, աքսեսուարներ, ռեստորաններ, սուպերմարկետներ, կահույքի և շինանյութերի սրահներ և ոչ միայն։ Մեր գործընկերների խանութ-սրահներում դուք կարող եք գտնել ինչպես հայկական արտադրության, այնպես էլ արտասահմանյան բարձրակարգ և մեծ պահանջարկ վայելող ապրանքներ։ Մեր կայքում դուք կարող եք կատարել ցանկալի գնումներ, օգտվել բազմաթիվ շահավետ առաջարկներից, զեղչերից, դառնալ բոնուսային ակումբի անդամ և էլ ավելի շահավետ դարձնել Ձեր առօրյա գնումները։ Մենք մեկտեղել ենք տարբեր ոլորտների առաջատար ընկերությունների բոլոր առաջարկները մեկ կայքում, որպեսզի խնայենք Ձեր ժամանակը, մատուցենք լավագույն ծառայություններն ընդամենը մեկ հարթակի օգնությամբ։ Manfi.am հարթակում գործընկերներն ինքնուրույն են որոշում ինչ գնով և ինչ վաճառել: Մենք չենք վերավաճառում ապրանքը, այլ զբաղվում ենք պատվերների սպասարկմամբ, շփվում ենք հաճախորդի հետ, ապրանքը վերցնում խանութից, առաքում հաճախորդին և ընդունում վճարումները գործընկերների անունից և նրանց փոխանցում ստացված եկամուտը։
Ինչ ենք առաջարկում
Manfi.am-ի միջոցով կարող եք կատարել Ձեր բոլոր առօրյա գնումները, պատվիրել ուտեստներ Ձեր սիրելի ռեստորաններից, շուրջօրյա գործող սուպերմարկետներից, իսկ մեր առաքման ծառայությունը Ձեր պարտվերը տեղ կհասցնի հաշված ժամերի ընթացքում։ Մեր կայքում կարող եք վճարել Ձեզ հարմար ցանկացած եղանակով՝ վճարային քարտերով կամ էլեկտրոնային դրամապանակի միջոցով, կամ կանխիկ եղանակով, ինչպես նաև ձևակերպել ապառիկ՝ մեր հետ համագործակցող բանկերի միջոցով։
Գրանցվելով manfi.am կայքում և դառնալով հաճախորդ` Դուք հնարավորություն եք ստանում հետևել մեր գործընկերների բոլոր առաջարկներին մեկ տեղում՝ նորություններին, ակցիաներին, զեղչերին և հատուկ առաջարկներին։ Բայց սա դեռ ամենը չէ․ դառնալով Manfibonus card ծրագրի մասնակից, Դուք հնարավորություն եք ստանում մասնակցելու բացառիկ և հետաքրքիր բոնուսային ծրագրի, որի շնորհիվ Ձեր հավաքած մանֆի-բոնուսները կարող եք օգտագործել՝ հետագա գնումների դիմաց ստանալով մինչև 99% զեղչ։
Մանֆիի առավելությունները
Manfi.am-ի առաջարկները բազմաթիվ են։ Մասնավորապես՝
-գնումների հնարավորություն մի քանի խանութից միաժամանակ։ Կարող եք պատվիրել սննդամթերք, հագուստ կամ աքսեսուարներ՝ մեկ գնումով։ Արդյունքում՝ խնայված ժամանակ, բազմակի ընտրության հնարավորություն՝ մեկ տեղում։
-լավագույն գործընկերների ընտրություն՝ հիմնված բարձրակարգ սպասարկման, վստահելի գործընկերության և որակյալ ապրանքների ու ծառայությունների համատեղմամբ։ Եվ մենք, և մեր գործընկերները կարևորում են հաճախորդների կարծիքը և աշխատանքը կառուցում ենք վստահելի, ապահով և փոխշահավետ գործընկերության հիմունքներով՝ ի նպաստ հաճախորդի։
-առաքման բարձրակարգ ծառայութուն։ Ձեր գնումները արագ, ապահով և անվնաս տեղ կհասցնի մեր գործընկեր առաքման ծառայությունը։
-ապահով օնլայն գործարքների իրականացում։ Մեր կայքում կարող եք վճարել Ձեզ հարմար անկանխիկ եղանակներից մեկով՝ ARCA, MasterCard, Visa, iDram համակարգերով, ինչպես նաև կանխիկ եղանակով:
- ամեն օր թարմացվող նորություններ, ակցիաներ, զեղչեր և հատուկ առաջարկներ, որոնց կարող եք տեղեկանալ՝ ծանուցումների և հաղորդագրությունների միջոցով։
Մանֆիի նպատակը
Մեր գործունեությունն ուղղված է հաճախորդների կարիքների և պահանջների բավարարմանը, ինչպես նաև գործընկեր-կազմակերպություններին նոր վաճառքի դաշտի տրամադրմանը, որտեղ կարելի է գտնել հավատարիմ հաճախորդներ և էլ ավելի բարելավել դիրքերը ներկայիս դժվար մրցակցային պայմաններում։
Մենք մտադրված ենք՝
• Ստեղծել հարթակ, որտեղ կարելի է գնել ապրանքներ և ծառայություններ՝ մեկ վայրում։
• Մեր գործընկեր-կազմակերպություններին հնարավորություն տալ ավելացնել իրենց վաճառքի ծավալները։
• Համախմբել տարբեր ոլորտների առաջատար և պահանջարկ վայելող ընկերությունների ապրանքները և ծառայությունները մեկ վայրում՝ հնարավորություն տալով հաճախորդներին առանց ժամանակի կորստի կատարել բոլոր ահնրաժեշտ գնումները։
• Մեկ հարթակում ներկայացնել բոլոր խանութ-սրահների նորույթները, ակցիաները, զեղչերը և հատուկ առաջարկները՝ նպաստելով հաճախորդների գնումների արդյունավետության և շահավետության բարձրացմանը։
• Հնարավորություն ընձեռել մարզերի բնակիչներին կատարել գնումներ երևանյան խանութ-սրահներից և առաքման ծառայության միջոցով ստանալ իրենց գնումը։
Այսպիսով, գնումները Մանֆիի հետ արագ են, հարմար և ապահով։
Մաղթում ենք Ձեզ հաճելի գնումներ