Հաճախ տրվող հարցեր
1. Ինչպես գրանցվել Manfi.am կայքում
Գրանցումը կայքում շատ հեշտ է, Ձեզանից պահանջվելու է մի քանի րոպե, իրականացվելու է մեկ անգամ։ Դրա համար պետք է մուտք գործել գլխավոր մենյուի Գրանցվել որպես հաճախորդ բաժին (դնել լինքը վերևի հատվածի), լրացնել պահանջվող դաշտերը՝ ուշադրություն դարձնելով պարտադիր նշումով դաշտերին։
2. Ինչ խանութների հետ եք համագործակցում
Manfi.am կայքում գործընկերներ են տարբեր ոլորտներ ներկայացնող խանութ-սրահներ։ Մեր կայքում կարող եք կատարել ինչպես առօրյա գնումներ՝ սննդի, դեղորայքի, պատրաստի ուտելիքի ոլորտներից, այնպես էլ ոչ ամենօրյա գնումներ՝ հագուստ, կոշիկ, աքսեսուարներ, շինանյութ և այլն։ Մեր կայքում ներկայացվելու են լավագույն խանութ-սրահներ, որոնց թիվն ամեն օր ավելանալու է։
3. Ինչպես կատարել վճարում կայքում
Մեր կայքում ընդունվում են ինչպես անկանխիկ օնլայն վճարումներ, որն ապահովում է մեր գործընկեր բանկը, այնպես էլ կանխիկ վճարումներ՝ առաքումից հետո։ Ապրանքի պատվերը ձևակերպելուց հետո Դուք անցում եք կատարելու վճարման էջ, որտեղ Ձեզ կառաջարկվի ընտրել վճարման Ձեր նախընտրելի տարբերակը՝ վճարային քարտ կամ էլեկտրոնային դրամապանակ, կանխիկ վճարում կամ ապառիկ վճարման տարբերակ։
4. Արդյոք անվտանգ է Ձեր կայքում վճարում կատարելը
Մեր կայքում վճարումների իրարկանացումն ապահովվում է գործընկեր բանկի միջոցով, որն էլ ապահովվում է բազմաստիճան անվտանգության համակարգով։ Ձեր վճարային քարտի տվյալները մենք չենք տեսնում, այն լրացվում է բանկի կամ էլեկտրոնային դրամապանակի էջում։ Մեր կայքում վճարում կատարելը նույնն է, եթե Դուք վճարում կատարեիք խանութ-սրահում։
5. Ինչ անել, եթե Ձեր կայքի միջոցով գնված ապրանքը չի համապատասխանում որակի չափանիշներին կամ սխալմամբ է կատարվել գնումը։
Ապրանքը, որը չի համապատասխանում որակի չափանիշներին կամ այլ պատճառներով ցանկանում եք հետ վերադարձնել, կարող եք իրականացնել ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամանակահատվածում։ Չկա որևէ տարբերություն, Դուք ապրանքը գնել եք խանութ-սրահից թե օնլայն, մեր կայքի միջոցով։ Հետ վերադարձը և փոխանակումն իրականացվում է սահմանված կարգով, որը ներկայացված է մասնակցության պայմաններում։
6. Ինչ անել, եթե ապրանքը պատվիրելուց հետո առաքման պայմաններում նշված ժամկետում չեմ ստացել կամ ունեմ հարցեր
Այդ դեպքերում հարկավոր է կապ հաստատել մեզ հետ՝ +374 10 50 11 09 հեռախոսահամարով, կայքի օնլայն խորհրդատուի միջոցով կամ ուղարկելով նամակ՝ [email protected] հասցեին։
7. Ինպես կարող եմ օգտագործել բոնուսային մանֆիները։
Մանֆիները կարող եք օգտագործել հետագա գնումների ժամանակ՝ դրանցով մասամբ կամ ամբողջությամբ վճարելով ապրանքի դիմաց, որը ձևակերպվում է որպես զեղչ՝ ապրանքի արժեքի 99% -ի չափով։