Մանֆի բոնուս քարտ
Մասնակցության պայմաններ
Manfi.am կայքում գրանցվելով և սկսելով կատարել գնումներ, Դուք հնարավորություն ունեք ոչ միայն իրականացնել բոլոր գնումները մեկ վայրում, այլև դառնալ հետաքրքիր և շահավետ բոնուսային ծրագրի մասնակից՝ հավաքելով բունուսային միավորներ՝ Մանֆիներ, որոնք կկուտակվեն ձեր վիրտուալ Manfibonus card-ի վրա։
Ինչպես դառնալ բոնուսային ծրագրի մասնակից
Քայլ 1. գրանցվեք Manfi.am կայքում
Քայլ 2. անցում կատարեք Ձեր էջ և սկսեք գրանցել պատվերը
Քայլ 3. յուրաքանչյուր պատվերի վերջում Դուք կիմանաք, թե ինչքան Մանֆի հավաքեցիք տվյալ պատվերից։
Քայլ 4. ցանկացած պահի կարող եք Ձեր հավաքած Մանֆիներն օգտագործել՝ հետագա անկանխիկ գնումների ժամանակ։
Մանֆիների կուտակման հաշվարկ, գործողության ժամկետ
Յուրաքանչյուր գործարքից, որը կկատարեք Manfi.am կայքում, Դուք կկուտակեք բոնուսային միավորներ, այսուհետ՝ Մանֆիներ, Ձեր կատարած գնումի մինչև 3% -ի չափով։ Կուտակված Մանֆիները Դուք կտեսնեք գնումի ավարտից հետո, անձնական էջի Manfibonus հաշվին։
Մանֆիները կարող եք հետագայում օգտագործել՝ վճարելով կատարած գնումի դիմաց մասամբ կամ ամբողջությամբ, որը հանդիսանում է զեղչ ապրանքի արժեքի 99% -ի չափով։
Մանֆիների օգտագործման ժամկետ է սահմանվում 1 տարին, որի ընթացքում կարող եք օգտագործել Ձեր կուտակած Մանֆիները։ 1 Տարվա ընթացքում չօգտագործելու դեպքում դրանք կփոխանցվեն հաջորդ հաշվարկային տարի:
Բոնուսային միավորները Մանֆիների տեսքով Ձեր կուտակային հաշվին փոխանցվում են ավտոմատ՝ գնումի գումարի չափից ելնելով։ Մանֆիները հաշվարկվում են եկամտային հարկը ներառյալ։ Հաճախորդի համար եկամտային հարկը վճարող կողմ է հանդիսանում «Բեստ Քարդ» ՍՊԸ-ն, որը հանդիսանում է Manfi.am հարթակի վերադաս ընկերությունը։