Պատվերի վճարման կարգ
Manfi.am-ում կարող է իրականացվել ինչպես անկանխիկ օնլայն վճարում, այնպես էլ կանխիկ վճարում առաքման ժամանակ։ Անկանխիկ օնլայն վճարման դեպքում պատվերը ձևակերպելուց հետո հաճախորդը պետք է օնլայն եղանակով, համապատասխան վճարային տարբերակներից մեկով(Visa, MasterCard, ArCa, Idram համակարգ) իրականացնի պատվերի արժեքի ամբողջական վճարում, որից հետո պատվերը կփոխանցվի առաքման ծառայություն։ Կանխիկ վճարման դեպքում հաճախորդը ապրանքի պատվերի և առաքման գումարը վճարում է տեղում, առաքիչին, ապրանքը ստանալու պահին։ Կատարված վճարումը ենթակա է վերադարձման, եթե ինչ-ինչ պատճառներով ապրանքը սահմանված ժամկետում տեղ չի հասել կամ առկա են ապրանքի ետ վերադարձի՝ օրենքով սահմանված կարգով առկա հիմքեր։
Վճարման հետ կապված որևէ խնդիր առաջանալու դեպքում կարող եք դիմել Manfi.am՝ նամակ ուղարկելով [email protected] հասցեին կամ զանգահարելով +37410-50 11 09 հեռախոսահամարով: