Դառնալ գործընկեր
Manfi.am-ը նորագույն և տարբերվող հարթակ է, որը գործում է ՀՀ ողջ տարածքում: Մենք ընձեռում ենք նոր և մեծ հնարավորություններ արտադրողներին, վաճառողներին և վերավաճառողներին։ Գրանցեք ձեր ընկերությունը մեր հարթակում՝ պարզ և արագ ընթացակարգով, ներկայացրեք Ձեր ապրանքատեսականին, նկարագրեք Ձեր գործունեությունը և անվճար ստացեք Ձեր առցանց խանութը մեր մեծ հարթակում։
Գրանցվելով Manfi.am-ում Դուք ունենում եք բիզնեսի ընդլայնման հրաշալի հնարավորություն:
Հրավիրում ենք համագործակցության կազմակերպություններին և անհատ ձեռներեցներին։ Դառնալով Manfi.am -ի գործընկեր, Դուք կարող եք ձեռք բերել նոր հաճախորդներ և զգալիորեն ավելացնել ապրանքների և ծառայությունների վաճառքի ծավալները։ Մեր միջոցով Դուք կստանաք Ձեր լավագույն և հավատարիմ հաճախորդներին։ Մենք չե՛նք մրցակցում Ձեր խանութ-սրահների հետ, այլ համագործակցում ենք Ձեր հետ՝ ստեղծելով հիանալի հնարավորություն գտնելու նոր գնորդների մեծ բանակ: Մենք օգտագործում ենք տարբեր գովազդային հարթակներ, իրականացնում ենք մարքեթինգային միջոցառումներ՝ Ձեր ապրանքների և ծառայությունների մասին պոտենցիալ հաճախորդներին տեղեկացնելու համար։ Գործընկեր դառնալը շատ հեշտ է, ընդամենը լրացրեք հայտը՝ պահանջվող տեղեկատվության տրամադրմամբ և ինտեգրվեք մեր հետաքրքիր ծրագրին։ Հայտը կարող եք ուղարկել նաև [email protected] էլ. հասցեին։
Manfi.am հարթակում գործընկերներն ինքնուրույն են որոշում ինչ գնով և ինչ վաճառել: Մենք չենք վերավաճառում ապրանքը, այլ զբաղվում ենք պատվերների սպասարկմամբ, շփվում ենք հաճախորդի հետ, ապրանքը վերցնում Ձեր խանութից, առաքում հաճախորդին և ընդունում վճարումները Ձեր անունից և Ձեզ փոխանցում ստացված եկամուտը։
Վաճառեք առանց խնդիրների, ավելացրեք Ձեր եկամուտները, ձեռք բերեք Ձեր լավագույն հաճախորդներին Manfi.am կայքի միջոցով։
Manfi.am հարթակին միանալը հեշտ է, արագ և պարզ։ Մեզ կարող են միանալ ՀՀ-ում գործող օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում ստացած Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերություն/ՍՊԸ, Անհատ Ձեռնարկատեր/ԱՁ/ունեցող կամ այլ կազմակերպաիրավական կառուցվածք (օրինակ, Փակ Բաժնետիրական Ընկերություն/ՓԲԸ/ կամ այլ) ունեցող ընկերություններ և անհատներ։
Ինչպես միանալ՞
1. Գրանցվեք կայքի Գրանցվել որպես խանութ բաժնում՝ (դնել մենյուի վերևի հատվածի լինքը) լրացնելով համապատասխան դաշտերը, կնքեք առցանց պայմանագիր, ստացեք անվճար առցանց խանութ։ Կամ մեր աշխատակիցները կարող են այցելել Ձեզ, ներկայացնել մեր առաջարկը և տեղում կնքել համագործակցության պայմանագիր։
2. Կատարեք անհրաժեշտ խմբագրումներ՝գրանցման փուլն անցնելուց և պայմանագիր կնքելուց հետո։ Դուք պետք է ավելացնեք ապրանքներ, լրացնեք ընկերության մասին տեղեկատվություն, ավելացնեք զեղչեր և հատուկ առաջարկներ՝ առկայության դեպքում։
3. Ստացեք պատվեր մեր հարթակում գրանցված հաճախորդների կողմից։
4. Ապրանքը պատրաստեք առաքման Ձեր խանութ սրահից կամ պահեստից։ Ապրանքը պետք է փաթեթավորել ապրանքի հատկանիշներին համապատասխան՝ ապահով առաքման համար։ (Առաքում կատարվում է կամ մեր գործընկեր առաքման ծառայության առաքիչի կողմից կամ Ձեր կողմից իրականացվող առաքման ծառայության միջոցով։ Առաքման պայմանները համաձայնեցվում են պայմանագրում սահմանված կարգով)։
5. Ստացեք վաճառված ապրանքի գումարը/մեր միջնորդավճարի հաշվանցմամբ/՝ պայմանագրում սահմանված կարգով և ժամկետներում։
Մեր հարթակում վաճառելը հեշտ է, շահավետ և անվտանգ։ Առաջարկում ենք միանալ մեզ և միասին հաճախորդներին հասանելի դարձնել օնլայն գնումների բոլոր առավելությունները։