Պարգևատրման ծրագիր
Manfi.am կայքից գնումներ կատարելը ոչ միայն հարմար է և անվտանգ, այլև շահավետ։ Մեր հավատարիմ հաճախորդները հնարավորություն կունենան մասնակցելու ոչ միայն manfibonus ծրագրին, այլև կդառնան պարգևատրման ծրագրի մասնակից, որի շնորհիվ հնարավորություն կունենան ստանալու բազմաթիվ պարգևներ՝ կենցաղային տեխնիկայից մինչև տուրիստական ուղևորություն։ Պարգևատրման ծրագրի մասնակից դառնալը շատ հեշտ է, հարկավոր է միայն՝
1․ գրանցվել Manfi.am կայքում
2․ կատարել գնումներ
3․ յուրաքանչյուր գնումից կուտակել մանֆիներ
4․ ակցիայի համար նշված ժամկետի վերջում ստանալ համապատասխան պարգևը
Պարգևների տրամադրման կարգը
Սույն կարգը տարածվում է Manfi.am հարթակում գրանցված և բոնուսային ծրագրից օգտվող այն հաճախորդների վրա, ովքեր պարգևատրման ծրագրի իրականացման ողջ ընթացքում հետևել են կայքից օգտվելու կանոններին, հանդիսանում են նույնականացված անձինք՝ ըստ կայքում լրացրած տեղեկատվության։
Պարգևատրումներն իրականացվում են՝ ելնելով հաճախորդի կատարած գնումների ծավալից։ Որքան շատ են այդ գումները, այնքան ավելի մեծ է պարգև ստանալու հավանականությունը։
Պարգևատրման ծրագրի մեկնարկը և մանրամասները շուտով, մեր կայքում։