Ապրանքի հետկանչ
Manfi.am կայքում գնումներ կատարելու համար պարտադիր է նախապես գրանցվելը։ Գրանցվելուց հետո Դուք կատարում եք գնումներ Ձեր նախընտրած խանութ-սրահներից։ Պատվերը վերջնականապես ձևակերպվում և հաստատվում է Ձեր կողմից, որից հետո վճարում եք պատվերի ամբողջ արժեքը։ Հնարավոր է դեպքեր, երբ պատվերի ձևակերպումից և վճարումից հետո որոշ պատճառներով ուզում եք չեղարկել զամբյուղում գտնվող ապրանք/ներ, կամ վաճառող կողմը տեղեկացնում է ապրանքի բացակայության մասին։ Նմանատիպ դեպքերի համար նախատեսված է ապրանքի ետկանչի հնարավորությունը, որից օգտվելու համար մուտք եք գործում Ձեր էջ, ընտրում եք պատվերը, որտեղից ցանկանում եք կատարել ապրանքի ետկանչ և ընտրում այն ապրանքը/ները, որոնց գնումը չեղարկում եք։ Դրանից հետո չեղարկված ապրանքի արժեքը ետ է վերադարձվում այն քարտին կամ էլեկտրոնային դրամապանակին, որով կատարվել է վճարումը։