Վերադարձ և փոխանակում

Manfi.am հարթակի միջոցով կատարած գնումների վերադարձը և փոխանակումը կատարվում է ՀՀ օրենքով սահմանված կարգով։ Գնված ապրանքը պետք է ստուգել առաքիչի ներկայությամբ՝ առաքման անդորրագրի հիման վրա։ Մանֆին չի կրում պատասխանատվություն առաքիչի հեռանալուց հետո առաջացած խնդիրների համար, բացառությամբ այն առանձին դեպքերի, երբ ապրանքի թերությունը հայտնաբերվել է օգտագործման ընթացքում: Տվյալ դեպքում, Դուք կարող եք իրականացնել փոխարինում կամ վերադարձ, ապրանքի առաքման պահից սկսած 14 օրերի ընթացքում, բացառությամբ ստորև նշված ապրանքացուցակի և դեպքերի:

Հետևյալ ապրանքները վերադարձի ենթակա չեն`

  • Անհատական պատվերով, գնորդի պահանջներով պատրաստված ապրանքները
  • Հիգիենայի առարկաներ, բժշկական գործիքներ և պարագաներ, սարքեր ու ապարատներ, տեսողության լինզաներ, երեխաների խնամքի առարկաներ, դեղորայք,
  • Անձնական հիգիենայի պարագաներ (Ներառում է հիգիենայի բոլոր պարագաների մեջ մտնող ապրանքները
  • Կոսմետիկ միջոցներ, օծանելիքներ
  • Սպիտակեղեն, ներքնաշորեր, գուլպաներ
  • Կենցաղային քիմիական ապրանքներ, պեստիցիդներ և ագրոքիմիկատներ,
  • Կենդանիներ և բույսեր
  • Օրենքով սահմանված այլ դեպքերում, երբ տվյալ ապրանքատեսակի համար վաճառողի կողմից նախատեսված չէ հետվերադարձ և/կամ փոխանակում, որի մասին տրամադրվում է տեղեկատվություն վաճառողի կողմից։ 
  • Վնասված ապրանքի վերադարձի դեպքում, վերադարձվում է պատվերի գումարը ամբողջովին`առաքման արժեքը ներառյալ: Փոխարինման դեպքում, փոխարինող ապրանքի առաքումն իրականացվում է անվճար:

    Առանձին դեպքերում, երբ Ձեր գնած ապրանքատեսակն ունի երաշխիքային սպասարկման ժամկետ, փոխարինումն ու վերադարձը իրականացվում են երաշխիքային կտրոնի վրա նշված երաշխիքային սպասարկման կետում և երաշխիքային պայմաններով:

     Եթե գնված ապրանքը չի համապատասխանում ներկայացված պահանջներին, կայքում ներկայացված է մեկ ապրանք, իսկ գնորդը ստացել է այլ ապրանք, գնումը կատարվել է սխալմամբ կամ այլ պատճառներով հաճախորդը ցանկանում է հետ վերադարձնել կամ փոխանակել, ապա պետք է անձնական էջի գնումների բաժնում ձևակերպել ապրանքի հետ վերադարձ, իսկ գումարը կփոխանցվի հաճախորդի այն հաշվին, որտեղից իրականացվել է վճարումը։ Հետվերադարձն իրականացվում է 14 օրվա ընթացքում կամ օրենքով սահմանված այլ ժամանակահատվածում, եթե տվյալ ապրանքատեսակի համար գործում են ՀՀ օրենքով սահմանված հետվերադարձի պայմաններ։ Վերադարձվող ապրանքը պետք է լինի պատշաճ տեսքի և որակի։ Հետվերադարձի ժամանակ վճարման կտրոնի առկայությունը պարտադիր պայման է։ Կարևոր է իմանալ, որ եթե վերադարձը կատարվում է ապրանքի ոչ պատշաճ որակի լինելու պատճառով, ապա գնորդը չի վճարում հետվերադարձի համար սահմանված առաքման գումարը, ինչպես նաև չի վճարում բանկային միջնորդավճարը։ Այդ գումարը առաքման ծառայությանը և սպասարկող բանկին փոխհատուցում է Մանֆին։ Եթե կատարվում է պատշաճ որակի ապրանքի հետ վերադարձ հաճախորդի ցանկությամբ՝ առանց հիմնավորման կամ ուղղակի գնումը չեղարկելու նպատակով, ապա հաճախորդը վճարում է առաքման գումարը, ինչպես նաև գնորդից պահվում են վճարման հետ կապված բանկային ծախսերը։

  • բանկային քարտերի դեպքում՝ գնորդին փոխհատուցվող գումարի 3%-ը,
  • Էլեկտրոնային դրամապանակի դեպքում՝ գնորդին փոխհատուցվող գումարի 2,5%-ը

Առանձին դեպքերում, երբ պատվերի համար գործող ակցիայի շրջանակներում առաքման գումարը զեղչվել է կամ ծառայությունը մատուցվել է անվճար,  վերադարձի պահին վերադարձվող գումարից գանձվում է առաքման գումարը ըստ տվյալ տարածաշրջանի համար այդ պահին գործող առաքման հիմնական դրույքի:

Դրամական փոխհատուցում՝ գնումի չեղարկման դեպքում

Փոխհատուցվող գումարը հետ է վերադարձվում գնորդի Manfi.am-ի անձնական հաշվի հաշվեկշռին։ Փոխհատուցումն իրականացվում է վերադարձվող ապրանքը վաճառողի խանութ-սրահ ուղարկվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։

Փոխհատուցվող գումարը հետ է վերադարձվում պատվերի ձևակերպման ժամանակ  օգտագործված վճարման եղանակին՝

  • բանկային քարտով վճարման դեպքում հետ է վերադարձվում նույն բանկային քարտին,
  • բանկային փոխանցմամբ վճարման դեպքում հետ է վերադարձվում նույն բանկային հաշվին,

iDram համակարգով վճարման դեպքում հետ է վերադարձվում նույն iDram հաշվին

Icon Free Ship
Առաքում
Ցանկացած դեպքում
Icon Free Ship
Սպասարկում
24/7 տեխ․ սպասարկում
Icon Free Ship
Գործընկերներ
Գործընկերների մեծ ցանկ
Icon Free Ship
Հետադարձ կապ
+374 99 575700