Առաքում և վճարում
Երևանում պատվերի առաքման արժեքը կազմում է 1000 դրամ։ Յուրաքանչյուր հաջորդ առաքման կետից պատվեր գրանցելու դեպքում առաքման ֆիքսված արժեքին կավելանա ևս 500 դրամ։
Ծանրակշիռ պատվերների առաքումը (25կգ+), որի դեպքում հարկավոր է պատվերն առաքել բեռնափոխադրող ավտոմեքենայի միջոցով, գործում են առաքման այլ արժեքներ, որը նախապես համաձայնեցվում է գնորդի հետ։
Կայքում նշված ապրանքի կամ ծառայության գինը չի ներառում առաքման և հավելյալ ծախսերը: Յուրաքանչյուր գնորդ ունի հնարավորություն ընտրելու առաքման տարբերակը (առաքման միջոցը, արժեքը, ժամկետը)
Վճարման կարգ
Manfi.am-ում առաքման ծառայության դիմաց վճարումն իրականացվում է առցանց (online) տարբերակով՝ պատվերը գրանցելու և պատվերի գումարը վճարելու պահին, կամ կանխիկ եղանակով, առաքման ժամանակ։ Դուք Ձեր անձնական էջում կարող եք տեսնել պատվերի և առաքման արժեքները։ Առցանց վճարումները կատարվում են MasterCard, Visa, Arca քարտերի միջոցով, ինչպես նաև Idram էլեկտրոնային դրամապանակի միջոցով։
Հեռակա (online), էլեկտրոնային հաղորդակցություն ապահովող կապի կամ հեռուստատեսային խանութների միջոցով վաճառքի իրականացման գործունեության մասով hսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չէ /համաձայն 17.06.16 ՀՕ-116-Ն /
Առաքման կարգ և ժամկետներ
Ապրանքների մեծամասնության համար առաքումն իրականացվում է պատվերի ձևակերպման օրը՝ 1-4 ժամվա ընթացքում, կախված առաքման կետերի քանակից: Սննդի և ուտելիքի առաքումն իրականացվում է ընդհանուր պատվերից առանձին և կազմակերպվում է սուպերմարկետի կամ ռեստորանի կողմից։ Որոշ ապրանքնատեսակների համար կարող են գործել առանձին առաքման ժամկետներ: Հատուկ նշումով ապրանքատեսակի առաքման ժամկետներին կարող եք ծանոթանալ տվյալ ապրանքատեսակի էջում:
Առաքում դեպի ՀՀ մարզեր
Առաքումը դեպի մարզեր իրականացվում է 1 կմ-ը 100 դրամ սակագնով։