Մասնակցության պայմաններ 


Հարգելի հաճախորդ, խնդրում ենք ծանոթանալ www.manfi.am կայքից գնումներ կատարելու պայմաններին, կանոններին և դրույթներին։ Գրանցվելով մեր կայքում և կատարելով գնումներ www.manfi.am կայքում ընդգրկված գործընկերների խանութ-սրահներից, Դուք համաձայնում եք կայքից օգտվելու պայմաններին, Ձեր անձնական տվյալներն օգտագործելու պայմաններին՝ գովազդային, մարքեթինգային բնույթի առաջարկներ ստանալու, Ձեր պատվերի առաքումն ապահովելու, ինչպես նաև գործընկերոջը Ձեր պատվերն ուղարկելու նպատակով։ 
Manfi.am դոմեյնը պատկանում է Բեստ Քարդ ՍՊԸ -ին, որի գլխավոր գրասենյակը գտնվում է ՀՀ, ք. Երևան, Պարոնյան 8 հասցեում: «Բեստ Քարդ» ՍՊԸ-ն գրանցված է Հայաստանի Հանրապետության Իրավաբանական Անձանց Պետական Ռեգիստրի Գործակալությունում։
Manfi.am-ի հետ կապված ցանկացած հարցով կարող եք դիմել «Բեստ Քարդ» ՍՊԸ-ի գրասենյակ՝ ՀՀ, ք. Երևան, Պարոնյան 8 հասցեով:

Վաճառքի և առաքման պայմաններ

Անձնական տվյալների գրանցում

Հաճախորդի անձնական տվյալներն օգտագործվում են համաձայն Մասնակցության պայմաններ բաժնում սահմանված կարգի: Manfi.am-ը հաճախորդի անձնական տվյալները հավաքագրում և օգտագործում է միայն ծրագրի իրականացման համար, դրանք չի վաճառում և չի տրամադրում սույն ծրագրի կողմ չհանդիսացող որևէ անհատի կամ ընկերության, տրամադրում է միայն այն կողմին, որտեղից գրանցվել է պատվերը: Բացառություն են կազմում ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերը, ինչպես նաև այն կողմերը, ովքեր ունեն ուղղակի ներգրավվածություն այս համաձայնագրում, օրինակ` բանկերը, հաշվապահական ընկերությունները, իրավաբանական ծառայությունները, և այլն:

Անձնական տվյալների օգտագործումը գովազդային նպատակներով

Manfi.am-ն իր գործընկերներին գովազդային ծառայություններ մատուցելիս կարող է օգտագործել իր հաճախորդների անձնական տվյալները և այդ տվյալների հիման վրա իր և/կամ իր գործընկերների անունից իր հաճախորդներին ուղարկել էլեկտրոնային կամ թղթային նամակներ, բջջային հաղորդագրություններ, իրականացնել զանգեր, օգտագործել այլ հաղորդակցման միջոցներ: Նման տեղեկատվություն չստանալու համար հաճախորդը պետք է տեղեկացնի Manfi.am-ին դրանցից հրաժարվելու մասին՝ զանգահարելով 010-50 11 09  հեռախոսահամարով կամ ուղարկելով էլեկտրոնային նամակ [email protected] հասցեով:

Կայքում ընդգրկված  գործընկեր ընկերությունների  հետ փոխհարաբերությունները

Manfi.am-ը պատվեր ստանալուն պես, այն անմիջապես փոխանցում է համապատասխան խանութ, որտեղից հաճախորդը ձևակերպել է պատվեր: Manfi.am-ը չի իրականացնում ապրանքների գնում, պահեստավորում և վաճառք, այլ հանդիսանում է որպես միջնորդ հաճախորդի և այն խանութի/(ների) միջև, որտեղից ձևակերպվել է պատվերը։ Առաքման հետ կապված գործընթացն իրականացվում է համաձայն առաքման պայմանների և սակագների, որը համաձայնեցվում է յուրաքանչյուր խանութ-սրահի հետ առանձին և ներկայացվում է Առաքման պայմաններ և սակագներ բաժնում-դնել հղում։ Manfi.am-ի պատասխանատվությունն այս գործընթացում սահմանափակվում է հաճախորդի պատվերն ընդունելով, համապատասխան խանութ-սրահ փոխանցելով և առաքումը կազմակերպելով։

Պատասխանատվություն և բողոքարկում

Manfi.am-ը պատասխանատվություն չի կրում կայքում ներկայացված գործընկերների խանութ-սրահներում առկա ապրանքի տեսականու, որակի, ժամկետների և ապրանքին առնչվող այլ հարցերի համար։ Սակայն Manfi.am-ն իր հաճախորդների համար պարտավորվում է ապահովել անվտանգ և հարմարավետ գնումներ, իսկ խնդիրներ առաջանալու դեպքում լուծումներ տալ առաջին հերթին ի նպաստ հաճախորդի շահերի։

Manfi.am-ը պատասխանատվություն է կրում առաքման ժամկետների համար, որը նշված է առաքման պայմաններում և պարտավորվում է կատարել առավելագույնն իր կողմից նշված ժամանակի մեջ առաքումն իրականացնելու համար:

Այլ տարաբնույթ հարցերի և առաջարկների համար, որոնք կապված են հարթակի գործունեության հետ, կարող եք ուղարկել նամակ [email protected] հասցեին, կամ զանգահարել +374 10 50 11 09 հեռախոսահամարով։

Ծանուցումներ, էլ փոստով հաղորդագրություններ, բջջային հաղորդագրություններ, սպամ (անցանկալի նամակներ)

Կայքում գրանցվելիս Դուք թողնում եք էլ. փոստի հասցե, որն օգտագործվելու է Manfi.am -ից ծանուցումներ ստանալու համար։ Նշված նամակներից և ծանուցումներից կարող եք հրաժարվել՝ սեղմելով նամակում առկա «Հրաժարվել» (Unsubscribe) կոճակը։ Դրանից հետո Դուք այլևս նամակներ չեք ստանա Manfi.am-ից։ Այդ դեպքում Ձեր էլ. փոստին կուղարկվի միայն պատվերի հաստատման նամակ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ էլ. փոստի միջոցով Դուք ստանալու եք միայն ակտուալ նամակներ՝ կապված նորույթների, ակցիաների կամ հատուկ առաջարկների հետ և չեք ստանալու անցանկալի՝ սպամ նամակներ։

Ապրանքների և ծառայությունների գներ

Manfi.am -ը չի սահմանում կայքում ներկայացված ապրանքների կամ ծառայությունների գները, չի միջամտում գնագոյացմանը և առհասարակ պատասխանատվություն չի կրում դրանց համար։ Ապրանքների գների թարմացումը կատարվում է գործընկերների մոտ կատարված փոփոխություններին զուգընթաց և եթե ինչ-ինչ պատճառներով տեղ են գտնում անհամապատասխանություններ, ապա դրանց համար առկա են հիմնավորումներ։ Միևնույն ժամանակ Մանֆին չի կրում գնային տարբերության փոխհատուցման պատասխանատվություն։

Գնային տարբերություն նկատելու դեպքում խնդրում ենք անմիջապես դիմել Manfi.am՝ նամակ ուղարկելով [email protected] հասցեին կամ զանգահարելով +37410-50 11 09 հեռախոսահամարով:

Հեղինակային իրավունքի պաշտպանություն

Manfi.am-ը գրանցված ապրանքանիշ է: Ոչ մի այլ կողմ իրավունք չունի օգտագործել, կրկնօրինակել, թարգմանել և/կամ տարածել Manfi.am ապրանքանիշն առանց թույլտվության: Հղումներ Manfi.am կարելի է կատարել միայն ապրանքանիշին տնօրինող ընկերության գրավոր թույլտվությամբ։ 

Պատասխանատվություն

Manfi.am-ը ձգտում է մատուցել լավագույն, ապահով և որակյալ ծառայություններ իր հաճախորդներին։ Manfi.am-ը պատասխանատվություն չի կրում իրենից անկախ պատճառներով կայքի աշխատանքի խափանման և դրա պատճառով պատվերի ընդունման և առաքման անհնարինության դեպքերում։ Manfi.am-ը պատասխանատվություն չի կրում այն դեպքերում, եթե հաճախորդի կողմից լրացվել են սխալ կամ այլ անձի տեղեկություններ, ոչ հավաստի տվյալներ, առաքման սխալ կամ ոչ հավաստի հասցե և բոլոր այն դեպքերում, երբ հաճախորդը չի պահպանել սույն կայքից օգտվելու կանոնները։ Բոլոր այլ դեպքերում Manfi.am-ը պարտավորվում է պատշաճ կերպով լրացրած պատվերի հայտն ընդունել, փոխանցել վաճառող կողմին և առաքել հաճախորդի կողմից նշված հասցեով։

Manfi.am-ի գործունեությունը և սույն Համաձայնագիրը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Manfi.am -ի իրավունքները և պարտականությունները

-Manfi.am -ը պարտավոր է հաճախորդի հայտը դիտարկել և պատասխանել պատվերը ձևակերպելուց և վճարելուց հետո ամենաուշը 24 ժամվա ընթացքում

-իրավունք ունի հրաժարվել հաճախորդին թույլ տալ կատարել գնումներ, եթե վերջինիս կողմից չեն պահպանվել սույն կայքից օգտվելու պայմանները

-իրավունք ունի մասամբ կամ ամբողջությամբ սահմանափակել հաճախորդի մուտքը կայք

-իրավունք ունի մասամբ կամ ամբողջությամբ սահմանափակել գործընկերոջ գործունեությունը կայքում՝ տեխնիկական կամ այլ խնդիրների առաջացման պարագայում՝ առանց այդ մասին նախապես տեղյակ պահելու հաճախորդներին։

Գնորդի իրավունքներն ու պարտականությունները

-գնորդը պարտավոր է պահպանել սույն պայմանները, ծանոթանալ դրանց հետ՝ մինչև կայքում գնումների կատարումը։ Կայքում գրանցվելը և գնումներ կատարելը կնշանակի, որ հաճախորդը ծանոթացել է սույն պայմաններին, ընդունում է և համաձայն է դրանց հետ 

-գնորդը պարտավոր է լրացնել հավաստի անձնական տվյալներ և կայքի ադմինիստրացիայի առաջին իսկ պահանջով պարտավոր է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ

-գնորդը պարտավոր է կայքի ադմինիստրացիային տեղեկացնել, եթե պատվերը վճարելուց հետո 24 ժամվա ընթացքում չի ստացել իր պատվերը(եթե այլ ժամկետներ սահմանված չեն կոնկրետ գործընկերոջ կողմից)՝ դրա հանգամանքները պարզելու համար

Գնորդին արգելված է․

-օգտագործել կայքն այլ նպատակներով, որը կխոչընդոտի կայքի բնականոն աշխատանքը

-օգտագործել ցենզուրայից դուրս բառապաշար՝ կարծիք կամ առաջարկ թողնելիս

-տեղադրել սպառնալիքներ, վիրավորական արտահայտություններ կամ բռնության կոչեր կամ օրենքի սահմաններից դուրս այլ գործողություններ

-վիրավորել կայքի ադմինիստրացիային կամ գործընկերներին

-եթե գնորդը համաձայն չէ սույն կայքից օգտվելու պայմաններին, ապա պարտավոր է լքել կայքը և չիրականացնել գնումներ

-գնորդի կողմից մասնակցության պայմանները չպահպանելու դեպքում կայքի ադմինիստրացիան իրավունք ունի հրաժարվել այդ գնորդի հետագա սպասարկումից։

Icon Free Ship
Առաքում
Ցանկացած դեպքում
Icon Free Ship
Սպասարկում
24/7 տեխ․ սպասարկում
Icon Free Ship
Գործընկերներ
Գործընկերների մեծ ցանկ
Icon Free Ship
Հետադարձ կապ
+374 99 575700